Պետերբուրգը և Երևանը նախատեսում են առաջիկա 5 տարվա համագործակցության ծրագիր ստորագրել
29.04.2015,
17:09
Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը` գուբերնատոր Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորությամբ, ապրիլի 29-ից մայիսի 2-ը կայցելի Երևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով հյուսիսային մայրաքաղաքի մամուլի ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը` գուբերնատոր Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորությամբ, ապրիլի 29-ից մայիսի 2-ը կայցելի Երևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով հյուսիսային մայրաքաղաքի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակում ծրագրված են Պոլտավչենկոյի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։
«Տարոն Մարգարյանի հետ բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության ծրագիր Սանկտ Պետերբուրգի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև», — հստակեցվում է հաղորդագրության մեջ։
Պետերբուրգի գուբերնատորը կմասնակցի շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի բացմանը, կհանդիպի Հայաստանում բնակվող` բլոկադան վերապրած անձանց հետ, ծաղիկներ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Հաղթանակի այգու Անմար կրակի մոտ, կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան։ Պոլտավչենկոն նաև զեկույցով հանդես կգա «Սանկտ Պետերբուրգն ու Երևանն ընդլայնում են գործակցության հորիզոնները» համաժողովի լիագումար նիստում։
Պետերբուրգի պատվիրակությունը կայցելի նաև Երևանի Պուշկինի անվան №8 դպրոց և ուսումնամեթոդական գրականության կհանձնի դպրոցին։ Նաև կստորագրվի գործակցության համաձայնագիր Երևանի դպրոցի և Պետերբուրգի Կալինինի շրջանի № 619 դպրոցի միջև։ Պետերբուրգի պատվիրակությունը կայցելի նաև Էջմիածին, որտեղ մարզպետը կհանդիպի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ։ -0-