Փորձագետը կարծում է, որ տրանսպորտի վարձավճարը կթանկանա մինչև ամռան ավարտը
03.07.2013,
18:45
Գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով շուրջ 20-25 տոկոսով կթանկանա հասարակական տրանսպորտի և տաքսիների վարձավճարը, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով շուրջ 20-25 տոկոսով կթանկանա հասարակական տրանսպորտի և տաքսիների վարձավճարը, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Այսօր ՀՀ բնակիչները հասարակական տրանսպորտով երթևեկելու համար վճարում են 100 դրամ։ Տաքով երթևեկելու վարձավճարը մեկ կիլոմետրի համար նույնպես 100 դրամ է կազմում։
«Դրանից խուսափել պարզապես հնարավոր չէ, շատ տաքսիներ արդեն բարձրացրել են գինը։ Կարծում եմ, որ արդեն օգոստոսին կամ ամենաուշը սեպտեմբերի սկիզբը տրանսպորտի գինը 20-25 տոկոսով կբարձրանա»,– ասուլիսի ժամանակ ասաց Մակարյանը։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը հաստատել է 156 հազար դրամ` յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)։ Նոր սակագնի հաստատումից առաջ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդները 1000 խորանարդ մետրի գազի համար կվճարեն 132 հազար դրամ։ Նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 7–ից։-0