Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

«Protobase Laboratories»–ն ավտոմատացրել է «Յունիբանկ» ԲԲԸ–ում ժամկետանց պարտքերը հավաքելու գործընթացը

24.02.2017, 12:50
«Յունիբանկը» հաջողությամբ ավարտել է ժամկետանց պարտքերի գանձման իրավաբանական փուլի ավտոմատացման աշխատանքներն ու անցել է թեստավորման փուլին։
«Protobase Laboratories»–ն ավտոմատացրել է «Յունիբանկ» ԲԲԸ–ում ժամկետանց պարտքերը հավաքելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» հաջողությամբ ավարտել է ժամկետանց պարտքերի գանձման իրավաբանական փուլի ավտոմատացման աշխատանքներն ու անցել է թեստավորման փուլին։

Համակարգը կոչված է ապահովել բանկի այն ստորաբաժանումների աշխատանքի օպտիմալացումը, որոնք աշխատում են ժամկետանց պարտքերի հետ բոլոր փուլերում` պարտքային պարտականության ստացումից և մինչդատական փուլում պարտքի գանձումից մինչև գործը դատարան ուղարկելը։

Լուծման օգտագործումը թույլ կտա զգալիորեն արագացնել աշխատանքի գործընթացը, ավելացնել ժամկետանց պարտքի գծով վերադարձի մասնաբաժինը և միաժամանակ նվազեցնել պարտքերի սպասարկման ինքնարժեքը։

Գործընթացի ավտոմատացման համար «Յունիբանկը» որոշել է շարունակել համագործակցությունը «Protobase Laboratories» ընկերության հետ, որը նախորդ նախագծերում իրեն դրսևորել է որպես հուսալի և կայուն գործընկեր` հաճախորդին ուղղված ճկուն մոտեցմամբ։

2016 թ.–ի արդյունքում «Յունիբանկի» վարկային պորտֆելը գերազանցել է 118 մլրդ դրամը։ Հաջող գործունեությունը մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում և շուկայում ձեռք բերած առաջատար դիրքերը նախատեսում են նաև արդյունավետ աշխատանք պրոբլեմատիվ պարտքերի հետ։

Հենց այդ պատճառով էլ «Յունիբանկը» հատկապես ուշադիր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը և ակտիվ ներդրումներ է կատարում ավտոմատացման և արդյունավետության բարձրացման ոլորտում: Գործընթացների ավոտամատացումը թույլ է տալիս մեծ ծավալի տեղեկատվություն մշակել կարճ ժամկետներում, և դրանով իսկ օպտիմալացնել աշխատողների բեռնվածությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և ապահովել ենթաբաժինների աշխատանքների համակարգումը յուրաքանչյուր փուլի մոնիթորինգին զուգընթաց:

«Բանկի կարևորագույն խնդիրներից մեկը պարտքերի բռնագանձման գործընթացի ամբողջական վերահսկողությունն ու կառավարումն է: Ներդնելով պարտքի հավաքման ավտոմատացված համակարգ՝ մենք զգալիորեն արագացնում ենք վարկային գործերի մշակումը, և հնարավորություն ենք ստանում հետևել գանձման գործընթացին, ծրագրել և վերահսկել յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունը և օպերատիվ հաշվետվություն գեներացնել: Այսպիսի մոտեցումը կավելացնի պարտքերի հավաքման ծավալը և կբարձրացնի ամբողջ գործընթացի արդյունավետությունը», - նշել է «Յունիբանկի» վարչության նախագահի տեղակալ, իրավական սպասարկման և ժամկետանց պարտքի գանձման տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Հիշեցնենք, որ «Պրոտոբեյզ Լաբորաթորիզ» ընկերության հետ գործակցության շրջանակում «Յունիբանկում» հաջողությամբ ներդրվել են մանրածախ վարկերի և առանց գրավի բիզնես վարկերի հայտերի մշակման CRM-համակարգեր, ինչպես նաև բանկն ավտոմատացրել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի գործընթացը: CRM-համակարգերի շահագործումը թույլ է տալիս բանկին մի քանի անգամ ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև էապես նվազեցնել բանկի օպերացիոն ծախսերը:

«Protobase Laboratories» ընկերությունը հիմնադրվել է 2011 թ.–ին։ Ընկերությունը գրասենյակներ ունի Մոսկվայում, Մինսկում, Նիկոսիայում, Լոնդոնում։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են վարչարարական և ռազմավարական կոնսալտինգը, բիզնես գործընթացների օպտիմալացման և վերաինժեներավորման ոլորտում իրականացվող կոնսալտինգը, ՏՏ կոնսալտինգը։  

«Protobase Laboratories» ընկերության վարկային կոնվեյերը նորարարական լուծում է` ֆինանսական կազմակերպություններում վարկավորման բիզնես գործընթացի կառուցման և ավտոմատացման համար։ Այն թուլ է տալիս զգալիորեն արագացնել վարկի տրամադրման մասին որոշման ընդունման գործընթացը, բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու կառավարումը` միաժամանակ նվազեցնելով արտաքին և ներքին խարդախության ռիսկերն ու կրճատելով գործառնական ծախսերը։ Ընկերության վիճակագրության համաձայն, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ավելանում է միջինը 2,5 անգամ։ 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թ.–ին։ Բանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում։ «Յունիբանկի» բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում և ներառվել հիմնական ցուցակում (А)։ 2016 թ.–ի արդյունքներով բանկի ակտիվները գերազանցել են 186 մլրդ դրամը, ընդհանուր կապիտալը կազմել է 35,7 մլրդ դրամ։ «Յունիբանկի» ծառայություններից օգտվում է ավելի քան 320 հազար հաճախորդ։-0-