Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Քաղցկեղի հիվանդացությունը Հայաստանում վերջին 20 տարիներին կրկնապատկվել է. պրոֆեսոր

30.01.2013, 18:43
Քաղցկեղի հիվանդացությունը Հյաաստանում վերջին քսան տարիներին կրկնպատակվել է, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը։
Քաղցկեղի հիվանդացությունը Հայաստանում վերջին 20 տարիներին կրկնապատկվել է. պրոֆեսոր
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Քաղցկեղի հիվանդացությունը Հյաաստանում վերջին քսան տարիներին կրկնպատակվել է, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը։

«Մինչև 1990-91 թվականները մենք տարեկան հայտնաբերում էինք 3.5-4 հազար հիվանդ։ 2011 թվականին մենք գրանցել ենք 7858 հիվանդ, 2012 թվականին, նախնական տվյալներով` 7900։ Հիվանդացությունն աճում է տարեցտարի»,– ասաց Բազիկյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա հայտնեց, որ 2011 թվականին ուռուցքային հիվանդություններից մահացել է 5595 մարդ, 2012 թվականին` մվեց հազարից մի փոքր ավելի։

«Մահացության մակարդակը հիվանդացությունից ավելի դանդաղ է աճում, քանի որ այսօր կիրառվում են բուժման հնարավոր բոլոր տեսակները` վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան»,– ասաց կենտրոնի տնօրենի տեղակալը։

Բազիկյանի խոսքով, այսօր ավելի ակտիվ է կատարվում քաղցկեղի թիրախային քիմիաթերապիան։ «Այսօր պետությունը վճարում է քիմիաթերապիայի համար, բայց չի կարող ֆինանսավորել թանկարժեք դեղորայքը»,– նշեց Բազիկյանը` ավելացնելով, որ գործում է համաֆինանսավորման սկբունքը։

«Հիվանդը, եթե վճարունակ է, ինքը կարող է վճարել թանկարժեք դեղերի համար, որոնց արժեքը կարող է հասնել 2-3 հազար եվրոյի»,– ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը։ -0-