Քաղիրավական պայմանագրով աշխատողների համար օրենքը կսկսի գործել 2027թ․–ի հունվարի 1-ից․ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/ԱՌԿԱ/․ Քաղիրավական պայմանագրով աշխատողների համար առողջության ապահովագրույան օրենքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։
Այս մասին այսօր ԱԺ–ում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին գործում է աշխատանքային պայմագրերով կնքված գործարքները», - ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ հարցերի շատ մեծ հոսք կա նաև համակարգին կամովի միանալու հետ կապված։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր ցուցիչ է։
«Մենք նախատեսել էինք, որ կամավոր ապահովագրությանը միանալու համակարգը կգործի 2028 թվականի հունվարի 1-ից, բայց, այնուամենայնիվ, մոնիթորինգ կիրակացնենք առաջին 6 ամիսներին և միասին կքննարկենք, թե արդյոք 2027 թվականի հունվարի 1-ից կարող ենք այս խումբը ևս ընդգրկել», - նշեց նախարարը։
ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին
2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված է 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։
Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։
2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։