Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Քիշնևում արգելել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը. Մոլդովայի հայ համայնքի ղեկավար

23.04.2015, 15:22
Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Քիշնևում տապալվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը։
Քիշնևում արգելել են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը. Մոլդովայի հայ համայնքի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոլդովայի հայ համայնքի ղեկավար, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Քիշնևում տապալվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը։

Այս օրերին Մոլդովայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր են անցկացվում։ Այնտեղ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջին նվիրված համաժողովներ, սգո հավաքներ են կազմակերպվում։

«Միջոցառումների շրջանակում չորեքշաբթի երեկոյան նախատեսված էր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքիմի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը։ Սակայն վերջին պահին ֆիլմի ցուցադրությունն արգելվեց։ Հայտնեցին, թե «մենք չենք կարող թույլատրել ֆիլմի ցուցադդրությունը»։ Հանձնարարությունը տրվել էր կառավարական շրջանակից»,– ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ միջոցառմանը հրավիրվել էին հայտնի մարդիկ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, տարբեր երկրների դեսպաններ։

«Ակնհայտ է, որ կինոցուցադրության տապալումը դիվանագիտական սկանդալի կհանգեցնի։ Դեսպանները վրդովված հեռացան։ Հայաստանի ԱԳՆ–ն արդեն տեղեկացված է այս մասին»,– նշել է Վարդանյանը։ Մոլդովայի հայկական համայնքի ղեկավարը հայտնել է, որ ուրբաթ Քիշնևի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված սգո հավաք կանցկացվի։-0-