Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՄՊՔ թեստերն այնքան են հեշտացված, որպեսզի դիմորդները կարողանան հանձնել քննություններն առանց կրկնուսույցների

09.06.2015, 13:12
ՄՊՔ թեստերը Հայաստանում այնքան են հեշտացված, որպեսզի դիմորդները կարողանան բուհ ընդունվել առանց կրկնուսույցների, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
ՄՊՔ թեստերն այնքան են հեշտացված, որպեսզի դիմորդները կարողանան հանձնել քննություններն առանց կրկնուսույցների
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. ՄՊՔ թեստերը Հայաստանում այնքան են հեշտացված, որպեսզի դիմորդները կարողանան բուհ ընդունվել առանց կրկնուսույցների, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Աշոտյանն այցելեց ԵՊՀ–ի քննական կենտրոն, որտեղ անցել է պետական միասնական քննություն «Ֆիզիկա» առարկայից։ Դրան մասնակցել է 1860 դիմորդ Հայաստանից և ԼՂՀ–ից։

«Իհարկե, այսպիսի «հեշտացման» արդյունքում մեծանում է մրցութային բալը, բայց դրա հետ մեկտեղ քննություններն ավելի կանխատեսելի են դառնում, անցնում են դիմորդների համար առանց ավելորդ սթրեսների, կտրուկ նվազում են կոռուպցիոն ռիսկերը», – նշել է Աշոտյանը։

Նա նաև նշել է, որ քննությունների կազմակերպման գործընթացը բավականին բարձր մակարդակի վար է, և դրանք կանցնեն բացարձակ թափանցիկ։

«Քննական շրջանի սկզբից անցել է մեկ շաբաթ, և մենք ունենք պոտենցիալ երեք «պայթյունավտանգ» քննություն` հայոց լեզուն, որից հետո գրեթե միշտ լինում են դժգոհություններ, ինչպես նաև մաթեմատիկան և անգլերենը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է հենց այդ առարկաների վրա», – նշել է Աշոտյանը։

Նա ավելացրել է, որ հայոց լեզվի քննությունն արդեն անցել է առանց որևէ խնդրի, և, նրա կարծիքով, այդպես էլ կլինի մյուս երկու «պայթյունավտանգ» առարկաների հետ։

«Վեց տարվա ընթացքում տարվել է մեծ աշխատանք, որպեսզի պետական քննությունները, որոնք ունեն համազգային նշանակություն, դառնան սովորական երևույթ», – նշել է նախարարը։

Պետական միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին հետևյալ առարկաներից` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»)։ Հունիսի 5-ին` «Հայոց լեզու և գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 12-ին` «Օտար լեզու», հունիսի 16-ին «Մաթեմատիկա», հունիսի 19-ին «Քիմիա» և «Հայոց պատմություն», իսկ հունիսի 23-ին`քննությունների վերջին օրը, նշանակվել է քննություն «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայից։

Ինչպես հայտնել են ԳԹԿ–ից, ընդհանուր առմամբ, ՄՊՔ հանձնելու համար գրանցվել է 11 հազար դիմորդ Հայաստանից և շուրջ 800` ԼՂՀ–ից։ Երևանում և երկրի բոլոր շրջաններում արդեն ստեղծվել են 34 քննական կենտրոններ, որտեղ տեղադրվել են տեսախցիկներ։

Քննական թեստերը տպվել են Մեծ Բրիտանիայում և մինչև այսօր պահվում էին բանկերից մեկի սեյֆում։

ՄՊՔ Հայաստանում համարվում են միաժամանակ դպրոցական ավարտական քննություն և բուհերի ընդունելության քննություն։

Ինչպես նշված է Հայաստանի կրթության և գիտության նախարարության կայքում, երկրում գործում են 24 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ։ -0-