Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Orange հիմնադրամը մոտ 26,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ին Հայաստանի մարզերում ակնաբուժական ծրագրի իրականացման համար

12.03.2013, 16:44
Orange հիմնադրամը մոտ 26,5 մլն դրամ է հատկացրել ՀՀ մարզերի ակնաբուժական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայկական ակնաբուժական նախագիծ» (The Armenian EyeCare Project – AECP) բարեգործական կազմակերպության հետ համատեղ, հաղորդում է Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունը։
Orange հիմնադրամը մոտ 26,5 մլն դրամ է հատկացրել 2013թ.–ին Հայաստանի մարզերում ակնաբուժական ծրագրի իրականացման համար
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Orange հիմնադրամը մոտ 26,5 մլն դրամ է հատկացրել ՀՀ մարզերի ակնաբուժական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայկական ակնաբուժական նախագիծ» (The Armenian EyeCare Project – AECP) բարեգործական կազմակերպության հետ համատեղ, հաղորդում է Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար աչքի  զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Ծրագիրն իրականացվում է Կոտայքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ 

«Ընդհանուր առմամբ այս չորս մարզերում նախատեսում ենք հետազոտել շուրջ 18,000 մարդու, անցկացնել շուրջ 1,200 վիրահատություններ և լազերային բուժումներ և տրամադրել մոտ 6,200 ակնոց: Իհարկե բոլոր նշված ծառայություններ լինելու են անվճար», - ասել է  ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: 

Ծրագիրն իրականացվում է մարտից մինչև ապրիլ ամիսը։ 

Orange հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանն իր հերթին նշել է, որ «Հայկական ակնաբուժության նախագծի» հետ միասին անցյալ երկու տարիներին իրականացրած աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց են կարողացել օգնել: 

«Մեծ ուրախությամբ ենք մեկնարկում 2013թ. ծրագիրը, որը թույլ է տալու նաև նոր մարզեր այցելել և իրական փոփոխություն բերել շատ մարդկանց ու ընտանիքների կյանքում: Կոչ ենք անում բոլորին այցելել անվճար անկային զննման, քանի որ որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի մեծ հավանականություն կլինի այն կանխելու կամ վերացնելու համար»,- ասել է  Սեֆերյանը: 

AECP–ի և Orange հիմնադրամի ակնաբուժական ծրագիրը մեկնարկել է 2011թ.–ին։ Նախագծի շնորհիվ Շիրակի և Արագածոտնի մարզերի 9056 բնակիչներն օգտվեցին անվճար բժշկական ծառայություններից, նրանցից 640–ն անվճար վիրահատվեցին, իսկ 3524–ն ակնոցներ ստացան։ 

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: 

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքերովի կուրությունը Հայաստանում: ($1 – 410,71 դրամ է)։ -0-