Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել Գյումրու ռուսական ռազմակայանում

21.01.2015, 12:40
Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում գտնվող սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցում նախօրեին տեղի է ունեցել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով մահացել է հունվարի 19–ին ընտանիքի վրա կատարած զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից, հաղորդվում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան Facebook–ի էջում։
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել Գյումրու ռուսական ռազմակայանում
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում գտնվող սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցում նախօրեին տեղի է ունեցել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով մահացել է հունվարի 19–ին ընտանիքի վրա կատարած զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից, հաղորդվում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան Facebook–ի էջում։

Հոգեհանգստի արարողությունը կատարել է զորամիավորման հրամանատարի` հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական, վանահայր Անդրեյը (Վաց)։

Ողբերգական միջոցառումը համընկել է Գորովանք Աստվածամոր (Լոկոտսկի) սրբապատկերը և Սուրբ նահատակ Գեորգի Պոբեդոնոսեցի մասունքները զորամաս բերելու հետ։ Սա աշխարհում միակ երկկողմանի հրաշագործ սրբապատկերն է։ Մասունքների և սրբապատկերի առջև հոգևորականը զոհված ընտանիքի անդամների հոգիների հանգստության աղոթք է բարձրացրել։   

Հոգեհանգստի արարողությունից հետո ավելի քան 1000 մասնակիցներ ծնկի են իջել սրբապատկերի և մասունքների առջև` խաղաղության, հանդարտության խնդրանքով և օծվել են սուրբ յուղով։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21–ին ժամը 13։00–ին։–0–