ՌԴ տրանսպորտի նախարարությունը կողմնորոշվել է ինքնաթիռ անցկացվող ձեռքի ուղեբեռի չափի հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը փոփոխություններ է կատարել ուղևորների օդային փոխադրումների, բեռների և ուղեբեռների կանոններում։ Ինչպես հայտնում է գերատեսչության կայքը, դա արվել է «անուղեբեռ» սակագների հայտնվելու պատճառով Օդային օրենսգրքում ընդունված փոփոխությունների իրականացման շրջանակում։
Ինչպես հայտնում է Лента.ру–ն, այսուհետ առանց ուղեբեռի ուղևորը կարող է օդանավ անցկացնել միայն 4 կգ բեռ։ Նշված ցանկում ընդգրկված են կանանց պայուսակներ, տղամարդկանց պորտֆելներ, ծածկոցներ, հագուստ, մանկական սնունդ և մանկասայլակներ, ծաղկեփունջ, ինչպես նաև ուսապարկեր, դեղորայք, և անտուրք առևտրի խանութներից ձեռք բերած ապրանքներ։
Այդ նորմից բացի, անվճար թույլատրվում է տանել հենակներ, ձեռնաթայտեր, ծալվող բազմոց–սայլակներ, իսկ եթե այդ իրերը գերազանցում են ընդունելի չափերը, ապա դրանք հանձնվում են որպես ուղեբեռ առանց հավելյալ վճարի։
Տրանսպորտի նախարարությունը ենթադրում է, որ փոփոխությունները թույլ կտան ընդլայնել ավիաընկերությունների սակագնային ցանցը, բարձրացնել բնակչության ավիացիոն շարժունակությունը, ինչպես նաև վերացնել առաջացող վիճելի իրավիճակները։
Հոկտեմբերի 4–ին հայտնի է դարձել, որ ռուս զբոսաշրջիկների 46 տոկոսը պատրաստակամություն է հայտնել ամբողջովին հրաժարվել ուղեբեռից և ձեռքի ուղեբեռից` տնտեսելու նպատակով։ -0-