Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Rossiya ավիաուղիներն այսօր վերսկսել են Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

15.01.2021, 21:28
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ
Rossiya ավիաուղիներն այսօր վերսկսել են Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը: 

Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:–0–