Ռուս պատգամավորները որոշել են զբաղվել կինոյում ալկոհոլի թաքնված գովազդի հարցերով
31.08.2012,
13:16
Պետդումայի պատգամավորները շարունակում են անողոք պայքարն արբեցողության և ծխելու դեմ։ Այժմ նրանք մտադիր են արգելել կինոֆիլմերում համապատասխան արտադրանքի թաքնված գովազդը, հայտնում է «Իզվեստիա» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պետդումայի պատգամավորները շարունակում են անողոք պայքարն արբեցողության և ծխելու դեմ։ Այժմ նրանք մտադիր են արգելել կինոֆիլմերում համապատասխան արտադրանքի թաքնված գովազդը, հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Նախագծի նախաձեռնողներից մեկը` ՌԱԱՊ–ի պատգամավոր Յարոսլավ Նիլովն ընգգծում է, որ Ռուսաստանում այդ շուկան բոլորովին չի կարգավորվում։ «Նախևառաջ, պետք է ֆիլմերից բացառել թաքնված վնասակար գովազդը»,– հայտնել է նա, հաղորդում է rbc.ru–ն։
«Այս հարցում մենք պետք է շատ զգույշ մոտենանք խնդրի լուծմանը` խորհրդակցելով այն մարդկանց հետ, ովքեր անմիջականորեն զբաղվում են կինոյով։ Այստեղ չպետք է լինեն հիմար լուծումներ, ինչպես ԽՍՀՄ–ի վերջին տարիների հակաալկոհոլային արշավի ընթացքում»,– ասում է Նիլովը։ – Մենք տեսնում ենք, որ ֆիլմերում դրական հերոսները ծխախոտ են ծխում և ոգելից խմիչք են օգտագործում։ Հնարավոր է, որ կինեմատոգրաֆիստները որոշեն, թե առանց այդ տեսարանների էլ կարելի է փոխանցել նրանց հույզերը»։
Կինոգործիչները համաձայն են պատգամավորի հետ, բայց՝ մասամբ։ «Այն, ինչ ցուցադրվում է կինոյում, մեր կյանքն է։ Մեր կյանքում առկա է ծխախոտն ու ալկոհոլը։ Ինչ վերաբերում է կինոյում product placement–ին, որը սկզբունքորեն որևէ կապ չունի հենց ֆիլմի հետ, այլ պարզապես կինոյում ներդրված գովազդ է, և գովազդում է ալկոհոլի ու ծխախոտի տեսակը, դրանից հեշտությամբ կարելի է հրաժարվել»,– ասել է «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը։
Իսկ ահա «Եդինայա Ռոսիա»-ին ՌԱԱՊ–ի նախաձեռնությունը դուր չի եկել։ «Երեխաների պաշտպանության մասին օրենքի` ուժի մեջ մտնելու կապակցությամբ կարող են ալկոհոլի և ծխախոտի խրախուսմամբ ֆիլմերի ցուցադրության ժամանակային սահմանափակումներ առաջանալ։ Իսկ ընդհանուր առմամբ, product placement–ի արգելումը, որը կապ չունի ծխախոտի և ալկոհոլի հետ, քիչ հավանական է։ Պետք չէ մոռանալ, որ դա կինոարտադրողների համար ֆիլմերի նկարահանման ֆինանսավորման ներգրավման հնարավորություն է»,– հայտարարել է «ԵՌ»–ից Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը։ -0-