Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Ռուսաստանի հայերի միությունն արժանացել է ռուսական մրցանակի «Տարվա կազմակերպություն 2012» անվանակարգում

16.11.2012, 12:17
Ռուսաստանի հայերի միությունն արժանացել է Ռուսական կենսագրական ինստիտուտի մրցանակի «Տարվա կազմակերպություն 2012» անվանակարգում՝ միջպետական և ազգամիջյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՌՀՄ-ի մամուլի ծառայությունից:
Ռուսաստանի հայերի միությունն արժանացել է ռուսական մրցանակի «Տարվա կազմակերպություն 2012» անվանակարգում
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերի միությունն արժանացել է Ռուսական կենսագրական ինստիտուտի մրցանակի «Տարվա կազմակերպություն 2012» անվանակարգում՝ միջպետական և ազգամիջյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՌՀՄ-ի մամուլի ծառայությունից:

«Տարվա կազմակերպություն» անվանակարգում դափնեկիր են դարձել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի Պատրիարքարանը՝ աշխարհի երկրների կրոնական և մշակութային կազմակերպությունների հետ միջդավանաբանական և միջմշակութային կապերի ամրապնդման համար, Ա.Ն.Օստրովսկու անվան Պետական ակադեմիական թատրոնը (գեղարվեստական ղեկավար` Յուրի Սոլոմին)՝ ռուս թատերական դպրոցի ավանդույթների ամրապնդման համար, «Մոսկվա» կինոկոնցեռնը (գեղարվեստական ղեկավար` Կարեն Շախնազարով)՝ ռուսական կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրած ավանդի համար և մի շարք այլ կառույցներ:

Ռուսական կենսագրական ինստիտուտը հայտարարել է նաև «Տարվա մարդ 2012» ազգային մրցանակի դափնեկիրներին: Նրանց թվում են՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները՝ ԵվրԱզԷս-ի և Մաքսային միության ձևավորման, Ռուսական կայսերական տան ղեկավար մեծ կոմսուհի Մարիա Վլադիմիրովնան՝ մշակույթի, կրթության, բարեգործության բնագավառում աջակցող գործունեության և Ռոմանովների Հարստության 400-ամյակի կապակցությամբ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը՝ մշակույթի և արվեստի բնագավառում արգասաբեր գործունեության համար, և այլ հայտնի մարդիկ:

Մրցանակը սահմանվել է 1993 թվականին, շնորհվում է 20-րդ անգամ: -0-