Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների. շեղումներ չեն արձանագրվել

13.11.2025, 14:31
Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, և արդյունքները  պատրաստ լինելուն պես կհրապարակվեն, հայտնել է ՍԱՏՄ-ն
 Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է   լաբորատոր փորձաքննությունների. շեղումներ չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/ԱՌԿԱ /. Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների։

ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Նշվում է, որ փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝ բուսասանիտարական փորձարկումներ, անվտանգության ցուցանիշների փորձարկումներ և որակի ցուցանիշների փորձարկումներ։

Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։

Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել։

«Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, և արդյունքները պատրաստ լինելուն պես կհրապարակվեն»,-նշվում է ՍԱՏՄ-ի ներկայացրած հաղորդագրության մեջ։