Ռուսաստանը սեպտեմբերի 1–ից կսկսի միգրանտների թեստավորումը
21.07.2014,
18:54
Ռուսաստանում ամեն ինչ պատրաստ է, որպեսզի սեպտեմբերի 1-ից սկսի ՌԴ–ում ժամանակավոր բնակություն հաստատելու կամ աշխատանքի թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող միգրանտների թեստավորումը, հայտնել է կրթության նախարարի տեղակալ Վենիամին Կագանովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում ամեն ինչ պատրաստ է, որպեսզի սեպտեմբերի 1-ից սկսի ՌԴ–ում ժամանակավոր բնակություն հաստատելու կամ աշխատանքի թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող միգրանտների թեստավորումը, հայտնել է կրթության նախարարի տեղակալ Վենիամին Կագանովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում այսօր անցկացված կլոր սեղանի ժամանակ փոխնախարարը հիշեցրել է, որ 2015 թվականի հունվարի 1–ից միգրանտների` ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների իմացության պարտադիր թեստավորում է անցկացվելու։
«Այժմ մենք ընդամենը թեստավորման 385 կենտրոն ունենք, որոնք ստեղծվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում»,– նշել է փոխնախարարը։ Անհրաժեշտության դեպքում կստեղծվեն թեստերի հանձնման լրացուցիչ կետեր։
Քննության առաջին մասը` ռուսաց լեզուն, այս պահին առկա թեստի կրկնօրինակը կլինի։ Երկրորդ և երրորդ մասերը բաղկացած կլինեն 20 հարցից, և դրանցից յուրաքանչյուրը կունենա պատասխանի 3 տարբերակ։ Քննություն հանձնողները պետք է իմանա ռուսական պատմության 19 կարևորագույն տարեթվերն ու մոտ 50 պատմական անձանց անունները, ինչպես նաև ռուսական օրենսդրության այն հիմունքները, որոնք կանոնակարգում են միգրանտների իրավունքներն ու պարտավորությունները, ընտանեկան հարաբերությունները, հանրային վայրերում վարքի կանոնները և այլն։
Թեստերը կանցկացվեն առանց սեռի և տարիքի սահմանափակման։ Հանձնման հավաստագիրը կգործի 5 տարի։ Քննությունները վերահանձնելու քանակի սահմանափակում չկա։
Ինչպես հայտնել են կազմակերպիչները, թեստ հանձնելու համար գումար կգանձվի (ռուսաց լեզվի թեստավորման արժեքը Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ում կազմում է 3000 ռուբլի)։
Ռուսաց լեզուն ուսումնասիրելու համար կստեղծվի հեռահար դպրոց` Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի բազայի հիման վրա։ Այն փորձնական ռեժիմով կսկսի գործել սեպտեմբերի 1–ից, հայտնել է ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Մարգարիտա Ռուսեցկայան։
Պորտալում անվճար կներկայացվեն գրավոր, գրաֆիկական նյութեր, տեսանյութեր, որոնք կօգնեն միգրանտներին ինչպես թեստավորմանը նախապատրաստվելու, այնպես էլ ռուսաց լեզվի իմացության А1–ից С2 մակարդակ անցնելու միջազգային հավաստագրի համար քննություններ հանձնելու գործում։
Պորտալում առցանց ռեժիմով կարելի է պարապել ինքնուրույն կամ կրկնուսույցի հետ։ «Ինստիտուտը ծրագրում է գործարկել երեք տեղեկատվական ռեսուրս»,– պարզաբանել է Ռուսեցկայան։
Երկրորդ ինտերնետ–ռեսուրսը ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդող մանկավարժների պրոֆեսիոնալ օժանդակության պորտալ է։
Երրորդ ռեսուրսը նախատեսված կլինի ռուսաց լեզվի հեռահար ուսուցման համար, այդ թվում` ՄՊՔ–ի նախապատրաստվելու համար։ Այն ռուսական չափանիշներին համապատասխան մշակված ընդհանուր և լրացուցիչ կրթության ծրագրերի հասանելիություն կապահովի։ -0-