Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռուսաստանը սահմանափակում է միջազգային ուղղություններով թռիչքները կորոնավիրուսի տարածման ֆոնին

22.03.2020, 20:23
Ռուսաստանը սահմանափակում է միջազգային ուղղություններով թռիչքները կորոնավիրուսի տարածման ֆոնին
Ռուսաստանը սահմանափակում է միջազգային ուղղություններով թռիչքները կորոնավիրուսի տարածման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը ընդլայնում է միջազգային թռիչքների սահմանափակումները COVID-19-ի տարածման ֆոնին: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 23-ի 00:00-ից, հաղորդում է Ռոսավիացիան: 

Բացառություններ են նախատեսված Մոսկվայից արտերկրյա պետությունների մայրաքաղաքներ իրականացվող կանոնավոր չվերթերի համար, այդ թվում Թուրքիա (Ստամբուլ), Թաիլանդ (Բանգկոկ), Ճապոնիա (Տոկիո) և մի շարք այլ երկրներ: Ընդհանուր առմամբ ցուցակում ներառված են մոտ 150 քաղաքներ: Նույնպես կշարունակվեն Մոսկվայից դեպի այդ երկրներ և այդ երկներից դեպի Մոսկվա թռիչքները՝ քաղաքացիներին իրենց հայրենիք տեղափոխելու համար: Նշենք, որ ՀՀ-ի մայրաքաղաքը նույնպես բացառություն կազմող մայրաքաղաքների թվում է:

Դեպի քաղաքների մեծ մասը, որոնց դեպքում բացառություններ են գործում, ՌԴ-ից չկան կանոնավոր ուղիղ չվերթեր, ինչպես օրինակ Ավտսրալիա, Նոր Զելանդիա, Վենեսուելա , Չիլի: Որոշ պետությունների համար սահմանափակումները գործում էին նախկինում ևս, այդ թվում ԱՄՆ-ի (Նյու Յորք), Մեծ Բրիտանիայի (Լոնդոն), Շվեյցարիայի (Ժնև), Նորվեգիայի (Օսլո), Միացյալ Արաբական Էմիրությունների (Դուբայ), ինչպես նաև ԵՄ երկրների մայրաքաղաքների համար: -0-