Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Սա զզվելի ագրեսիա է. Մնացականյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծության վերսկսումը

11.10.2020, 01:40

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

«Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- նշել է Մնացականյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտը, իսկ քիչ անց արդեն ադրբեջանական ԶՈւ-երը՝ կրկին խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը հրթիռակոծել են Շուշին, Մարտունին և Արցախի այլ խոշոր գյուղական համայնքներ: -0-