Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սահմանվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների 2025 թ սակագները

27.11.2024, 13:36
2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
Սահմանվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների 2025 թ սակագները

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. 2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա, հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:

• Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,

• մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։