Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Սարգսյանը պարգևատրել է մրցույթների, օլիմպիադաների դափնեկիրների և մեդալակիրների

31.08.2016, 20:34
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը չորեքշաբթի անցկացրել են պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևների են արժանացել «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ, միջազգային օլիմպիադաների դափնեկիրներ, ինչպես նաև մեդալակիրներ։

Սարգսյանը պարգևատրել է մրցույթների, օլիմպիադաների դափնեկիրների և մեդալակիրների

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը չորեքշաբթի անցկացրել են պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևների են արժանացել «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ, միջազգային օլիմպիադաների դափնեկիրներ, ինչպես նաև մեդալակիրներ։

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի այս դահլիճում են հավաքվում դպրոցի «հերոսներ», ովքեր աչքի են ընկել մյուսներից գիտելիքներով, դպրոցն ավարտում են մեդալով, դառնում են միջազգային օլիմպիադաների դափնեկիրներ, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ»,– ասաց Սարգսյանը` ողջունելով գերազանցիկներին։

Ըստ նրա, մի շարք դպրոցականների համար դա առաջին ձեռքբերումն է, և նրանց շնորհիվ կառուցվելու է ապագա Հայաստանը` օգտագործելով ավագ սերունդների փորձը և գիտելիքների ձգտումը, ինչպես նաև նորարարությունները։ 

«Այս տարի հայ դպրոցականները 15 մեդալ են նվաճել առարկայական միջազգային օլիմպիադաներում, որոնցից մեկը` ոսկե, երեքը` արծաթե և 11 բրոնզե։ Դա փայլուն նվաճում է (համեմատության համար` վրացի դպրոցականները նվաճել են 5 մեդալ, ադրբեջանցիները` 7)»,– ասաց Սարգսյանը։

Երկրի ղեկավարի կարծիքով, անհաջողությունները պակաս կարևոր են, քան հաղթանակները, քանի որ ստիպում են հասնել նպատակին։

«Այսօր երիտասարդությունն ունի պետության աջակցությամբ ժամանակակից կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները։ Վերջին տարիներին Հայաստանը մեծ հաջողությունների է հասել այդ ոլորտում։ Արդեն վերջնականորեն հաստատվել է «Արարատի բակալավրիատ» կրթական նոր ծրագիրը», որը հնարավորություն է ընձեռում հայ ուսանողներին սովորել արտասահմանյան բուհերում»,– ասաց Սարգսյանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց պարգևատրվածների ծնողներին և ուսուցիչներին, ովքեր մեծ ավանդ են ներդրել դպրոցականների հաջողություններում։ 

Պարգևատրվել են «Կենգուրու» մաթեմատիկական դպրոցական մրցույթի 19 և «Մեղու» հայոց լեզվի մրցույթի 14 հաղթողներ։ Մեդալներ են ստացել Հայաստանի մայրաքաղաքի և մարզային դպրոցների 81 աշակերտներ։ -0-