ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Բելգրադում համագործակցության հեռանկարներ կքննարկի սերբ գործընկերների հետ
24.02.2015,
12:26
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելգրադ` Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հրավերով, հայտնեցին Հարկադիր կատարման ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելգրադ` Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հրավերով, հայտնեցին Հարկադիր կատարման ծառայությունից։
«Այցի նպատակն է՝ ծանոթանալ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի փորձին և քննարկել ոլորտում հայ-սերբական համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։
2014 թ. աշնանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Սերբիայի պատվիրակության անդամները ծանոթացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը, ձեռքբերումներին և համագործակցության հնարավոր հեռանկարներին:
Սերբական կողմը, մասնավորապես, հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հայաստանյան փորձով:--0--