Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Սևանա լճի «ծաղկման» գործընթացը զգալիորեն դանդաղել է. նախարար

11.07.2019, 17:55
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց, որ Սևանա լճի «ծաղկումը» զգալիորեն դանդաղել է:
Սևանա լճի «ծաղկման» գործընթացը զգալիորեն դանդաղել է. նախարար
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց, որ Սևանա լճի «ծաղկումը» զգալիորեն դանդաղել է:

«Այսօրվա իրավիճակը երկար տարիների ընթացքում սխալ կառավարման հետևանք է: Եթե նույնիսկ ոչինչ չանենք, ջրի հավելյալ բացթողումներ չիրականացնենք, որպեսզի աղտոտման աղբյուրները չավելանան, ապա դա արդեն իսկ բավարար չի լինի»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարի խոսքով, էկոհամակարգի հավասարակշռությունն արդեն խախտվել է, և այն պետք է վերականգնվի: Նա միաժամանակ նշեց, որ հաճախ նախարարությանը մեղադրում են, որ նախորդ տարի էլ նկատվել է կապտականաչ ջրիմուռների աճ, սակայն ընդգծեց, որ տարվել են մաքրման աշխատանքներ: 

«Մենք վերլուծություն ենք կատարել և կառավարությանն ենք ներկայացրել Մարտունիում, Վարդենիսում և Գավառում միկրոկենսաբանական մաքրման կայանների տեղադրման արժեքը»,- ասաց Գրիգորյանը: 

Նախարարը հայտնեց, որ տվյալ պահին նաև հետազոտություններ են կատարվում գետերում մաքրման աշխատանքների իրականացման արժեքի վերաբերյալ: -0-