Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Սևանա լճից անխնա որս է կատարվում

20.12.2018, 12:09
Դեկտեմբերի 20–ից արգելվել է Սևանա լճում ձկների որսը, գրում է «Առավոտ» թերթը։
Սևանա լճից անխնա որս է կատարվում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 20–ից արգելվել է Սևանա լճում ձկների որսը, գրում է «Առավոտ» թերթը։

Ինչպես գրում է պարբերականը, հղում անելով մասնագետներին, նախապատրաստական աշխատանքները դեռևս նոյեմբեր ամսից պետք էր սկսել, որպեսզի այդ ձկները կարողանային հասնել ձվադրավայրեր։ Մինչդեռ ամիսներ շարունակ փողոցներում, ամեն քայլափոխի վաճառվող Սևանի թարմ և ապխտած սիգը վկայում է այն մասին, որ Սևանա լճից անխնա որս է իրականացվել։

Նախօրեի դրությամբ Տիգրան Մեծ, Խանջյան և Խորենացի փողոցներում սիգն ազատ վաճառվում էր, և փողոցներում կարգ պահպանող որևէ ոստիկանի ուշադրությունն այն չէր գրավում։ -0-