Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Սևանա լճում ձկնապաշարը չի գերազանցում 90 տոննան. փորձագետ

05.09.2013, 14:32
Վերջին գնահատականների համաձայն` Սևանա լճում ձկնապաշարի ընդհանուր ծավալը կազմում է 80–90 տոննա, տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ  Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
Սևանա լճում ձկնապաշարը չի գերազանցում 90 տոննան. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին գնահատականների համաձայն` Սևանա լճում ձկնապաշարի ընդհանուր ծավալը կազմում է 80–90 տոննա, տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ  Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

«Եթե նախորդ դարի 90–ականների սկզբում Սևանա լճում ձկնապաշարները կազմում էին 28–30 հազար տոննա, ապա 2012 թ.–ի վերջին տվյալների համաձայն` այդ թիվը կազմել է 80–90 տոննա», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Գաբրիելյանը։

Նրա խոսքերով` սիգի, իշխանի և բեղլուի պոպուլյացիայի նման կրճատման պատճառը շարունակում է մնալ մասնավոր անձանց կողմից իրականացվող ձկնագողությունը։

Գաբրիելյանը նշել է, որ Սևանի իշխանի պոպուլյացիան վերականգնվում է, սակայն ամբողջական վերականգնման համար ձկան բնական վերարտադրում է հարկավոր, ինչը դեռ բացակայում է կեցության անբարենպաստ պայմանների պատճառով։

Փորձագետը նաև տեղեկացրել է, որ լիճ է բաց թողնվում ծիածանափայլ իշխան, որը կարող է վնասել լճում բնակվող էնդեմիկ ձկնատեսակներին։

Գաբրիելյանը նշել է, որ իրավիճակը ծայրահեղ վիճակում է սիգի առումով, քանի որ այս ձկնատեսակի պոպուլյացիան շարունակում է սրընթաց կերպով կրճատվել։ Այսպես, վերջին տվյալների համաձայն` սիգի պաշարները կազմում են ընդամենը 6–8 տոննա։ Փորձագետը կարծում է, որ անհրաժեշտ է արգելել այս ձկնատեսակի որսը, ինչպես նաև ստեղծել տեխնիկական պայմաններ սիգի արհեստական բուծման համար։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։

Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։

Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 190,3 մ–ի։

Հայ և ռուս գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների համաձայն` 1983 թ.–ին լճում ձկնապաշարը կազմել է ավելի քան 10,7 հազար տոննա, 2005 թ.–ին` 625 տոննա, 2006 թ.–ին` 253,6 տոննա, 2009 թ.–ին` 278,6 տոննա։ 2010 թ–ի գնահատականների համաձայն` Սևանա լճի ձկնապաշարների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 300 տոննա։–0–