Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսով 85 պացիենտ, առողջացել են՝ 18-ը

02.05.2020, 15:00
Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսով 85 պացիենտ, առողջացել են՝ 18-ը
Գյումրիում բուժում է ստանում կորոնավիրուսով 85 պացիենտ, առողջացել են՝ 18-ը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին նշվում է Շիրակի մարզպետարանի Facebook-յան էջում:

«Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են»,- նշում են մարզպետարանից:

Հաղորդվում է, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։

«Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:

Հայաստանում մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Մահացել է, ցավոք, 33 մարդ: -0-