«Շնորհավոր Նոր Տարի, մայրիկներ» ֆիլմի հայկական պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18–ին
18.12.2012,
20:54
«Շնորհավոր Նոր Տարի, մայրիկներ» լիրիկական կատակերգության հայկական պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Շնորհավոր Նոր Տարի, մայրիկներ» լիրիկական կատակերգության հայկական պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18–ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։
«Շնորհավոր Նոր Տարի, մայրիկներ» ֆիլմը «Մայրիկներ» ռուսական կինոժապավենի շարունակությունն է, որի պրեմիերան մեծ հաջողությամբ անցել է նախորդ տարի Ռուսաստանի կինոթատրոններում։ Կինոնկարում Ալեն Դելոնը խաղում է ինքն իր դերը։
Լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այդ ֆիլմը, որտեղ նա խաղացել է ինքն իրեն, յուրահատուկ է իր սյուժեով, քանի որ այն անդրադառնում է մոր թեմային։ Նա ասաց, որ իր մայրն արդեն 16 տարի կենդանի չէ, սակայն ինքն ամեն օր մտածում է նրա մասին։
«Ես չեմ կարող շատ խոսել մոր մասին, դա շատ անձնական է...այն ամենին, ինչ ես հասել եմ կյանքում, ես նրան եմ պարտական։ Եթե ես տաղանդ ունեմ, դա նրանից է... Եթե իմ մայրը կենդանի լիներ, ես կփորձեի միշտ նրա կողքին լինել և նրան իմ սերը նվիրել»,– ասաց նա` ներկաներին ցույց տալով խաչը, որը ժամանակին մայրն է նվիրել, և որը նա միշտ կրում է։
Միաժամանակ Դելոնն ասաց, որ դերասանի իր կարիերան ավարտին է մոտենում։ «Ինձ բախտ է վիճակվել մասնակցել թատերական բեմադրության իմ 22–ամյա դստեր հետ։ Դրանից ավելի հիանալի բան չկա։ Դրանից հետո ինձ ոչինչ չի կարող հետաքրքրել»,– ասաց դերասանը։
Հայտնի ռուս դերասանուհի Իրինա Ռոզանովան իր հերթին, պատմելով ֆիլմի նկարահանումների մասին, ասաց, որ Դելոնը, ով նովելներից մեկում ինքն իր դրվագային դերն է խաղացել, հրաժարվել է գրիմից։
«Նա ասել է` Ի՞նձ`գրիմ։ 33 տարեկանում ես տիեզերքի ամենագեղեցիկ մարդն էի։ Իմ մազերը, իմ կնճիռները` դա է իմ գրիմը»,– Դելոնի խոսքը մեջբերել է Ռոզանովան` ավելացնելով, որ ինքը` որպես դերասանուհի, կցանկանար պահպանել այդ «հասարակ մարդկային իմաստությունը»։
«Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» ֆիլմի մոսկովյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 19–ին։ Կինոալմանախի պրոդյուսերներն են` Գեորգի Մալկովը, Սարգիս Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը և Վլադիմիր Պոլյակովը։ Կինոժապավենը լայն էկրան դուրս կգա դեկտեմբերի 27–ից։ Կինոնկարի բյուջեն կազմում է 6 մլն դոլար, արտադրության ծախսերը կազմել են 2 մլն դոլար։ –0–