Հայաստանում շտապօգնության ծառայությունից 2014 թ.-ի 6 ամսում 113 272 մարդ է օգտվել
15.07.2014,
16:56
Հայաստանում շտապօգնության ծառայությունից 2014 թ.-ի հունվար-հունիսին օգտվել է 113 272 մարդ, որոնցից 21 333-ը հոսպիտալացվել է, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում շտապօգնության ծառայությունից 2014 թ.-ի հունվար-հունիսին օգտվել է 113 272 մարդ, որոնցից 21 333-ը հոսպիտալացվել է, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ինչպես հաղորդում է panorama.am-ը, 2014 թ.-ի առաջին կիսամյակում կանչերի թվի աճ է գրանցվել:
Կանչերի թիվը մեկ օրվա ընթացքում կազմում է միջինը 650 կանչ: Ամենամեծ թվով կանչերը գրանցվում են կեսգիշերին, պիկ ժամը 23:00-ն է:
Շտապօգնության կանչերի մեծամասնությունը կապված է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հետ: Նման բողոքներով ծառայություն է դիմել 30 608 մարդ, ինչը 5 924 դեպքով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: -0-