Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Երևան Սիթի» սուպերմարկետներում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ է հայտնաբերել (ՖՈՏՈ)

14.11.2025, 12:54
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ . ՖՈՏՈ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Երևան Սիթի» սուպերմարկետներում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ է հայտնաբերել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից՝

- ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման

- շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

  • արտադրանքի իրացման կասեցման,
  • վաճառքից հետկանչման,
  • և ոչնչացման վերաբերյալ։

«Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Сити, игрушки