Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանում կբացվի Մոսկվայի «Սիներգիա» համալսարանի ներկայացուցչությունը

16.06.2015, 17:46
Հունիսի 19–ին Երևանում կբացվի Մոսկվայի «Սիներգիա» ֆինանսաարդյունաբերական համալսարանի և Բիզնեսի դպրոցի ներկայացուցչությունը, տեղեկացրեցին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) մամուլի ծառայությունից։
Երևանում կբացվի Մոսկվայի «Սիներգիա» համալսարանի ներկայացուցչությունը
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 19–ին Երևանում կբացվի Մոսկվայի «Սիներգիա» ֆինանսաարդյունաբերական համալսարանի և Բիզնեսի դպրոցի ներկայացուցչությունը, տեղեկացրեցին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) մամուլի ծառայությունից։

Բացման արարողությունը տեղի կունենա ՀՀ–ում ՌԴ դեսպանատանը` ԳՄՌԿ–ի աջակցությամբ։ Արարողությանը կմասնակցեն ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Երևանում ԳՄՌԿ–ի ղեկավար Մարկ Կալինինը, «Սիներգիա» համալսարանի գործադիր տնօրեն Վադիմ Լոբովը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելը։

Լոբովի խոսքերով` Երևանում ներկայացուցչության բացումը միջազգային կարևոր կրթական նախագիծ է, կարևոր սոցիալական իրադարձություն, որը դրական կանդրադառնա կյանքի տարբեր ոլորտների վրա և կնպաստի Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

«Սիներգիա» համալսարանի ներկայացուցչությունն առաջարկում է հայ դիմորդներին հեռահար ստանալ որակյալ բարձրագույն կրթություն աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններով։ Ուսանողները հնարավորություն կունենան արդյունավետորեն զուգորդել աշխատանքն ու առցանց ուսումն` անկախ ժամից և գտնվելու վայրից։

Լոբովը նաև նշել է, որ Հայաստանի տարածքում նախատեսվում է իրականացնել «Սիներգիա» համալսարանի մի քանի խոշոր նախագծեր։ Այսպես, առաջիկայում բուհը նախատեսում է իրականացնել կրթական ծրագրերի տեղայնացում հայերեն լեզվով։ Բացի այդ, «Սիներգիա» համալսարանը Հայաստանի առաջատար բուհերից մեկի հետ նախատեսում է ներդնել դպրոցական տարիներից ձեռներեցներ պատրաստելու և ընտրելու բացառիկ ծրագիր։

«Սիներգիա» համալսարանը ռուսական առաջատար բուհերից է, որը պատրաստում է բակալավրեր և մագիստրոսներ 70 մասնագիտություններով։

«Սիներգիա» բիզնեսի դպրոցը հիմնադրվել է 1988 թ.–ին, այն այսօր առաջատարն է Ռուսաստանի, ԱՊՀ–ի և Արևելյան Եվրոպայի երկրների բիզնես–կրթության շուկայում։ Դպրոցն առաջարկում է բացառիկ հեղինակային սեմինարներ և կորպորատիվ վարպետության դասընթացներ։ –0–