Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Լոուքոսթեր «SkyUp»-ը Երևան–Օդեսա-Երևան չվերթեր է մեկնարկում

18.03.2019, 16:37
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր Օդեսա-Երևան չվերթերի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց»  օդանավակայանի Facebook–ի էջից։
Լոուքոսթեր «SkyUp»-ը Երևան–Օդեսա-Երևան չվերթեր է մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր Օդեսա-Երևան չվերթերի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի Facebook–ի էջից։

Օդեսա–Երևան չվերթի տոմսի նվազագույն արժեքն առանց ուղեբեռի կկազմի մոտ 30 հազար դրամ (շուրջ 60 դոլար), Երևան–Օդեսան` 45-47 հազար (շուրջ 92-96 դոլար), ներառյալ 7 կգ ձեռքի ուղեբեռը։

Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան։ Ավելի վաղ «Զվարթնոցը» տեղեկացրել էր, որ «SkyUp»–ը կսկսի չվերթեր իրականացնել Կիև–Երևան։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ։ -0-