Snoop Dogg-ի երևանյան համերգի համար պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ
11.08.2023,
12:35
Նշյալ գումարը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջներին, անվտանգությանն և ապահովագրական ծախսերին
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայտնի ռեփեր Snoop Dogg-ի երևանյան համերգի համար պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 11-ի նիստի օրակարգում։
«Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը», - նշվում է հիմնավորման մեջ:
Նշվում է, որ արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր:
Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել Միջոցառման անցկաց¬ման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցա¬ռումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո:
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ:
«Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշր¬ջիկները: ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմ¬սերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասա-րակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը», - ասվում է հիմնավորման մեջ:
Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ համերգն անվճար կազմակերպելու պարագայում մշակութային զբոսաշրջության սիրահարների մասնակցությունը միջոցառմանը կարող է նվազել, պայմանա¬վորված այն հանգամանքով, որ վերջիններս չեն ունենա նախապես ամրագրված տեղեր:
Բացի այդ, անվճար համերգներից հրաժարվում են նաև արտիստները, որոշ դեպքերում՝ բարձր հոնորար են պահանջում։ Անվճար համերգներ անցկացնելու մոտեցումը արժեզրկում է տոմս գնելու գաղափարը, ինչը խոչընդոտում է զվարճանքի և մեգահամերգների բիզնեսի ոլորտի կայացմանը։
«Հարկ ենք համարում նշել, որ հարևան Վրաստանում նմանօրինակ համերգները իրականացվում են բացառապես տոմսերի վաճառքի մոդելով և տոմսերից գոյացած շահույթը մնում է միայն կազմակերպչին: Եթե նման ձևաչափը Հայաստանում չկիրառվի, ապա մեր երկիրը այս դաշտում չի կարողանա մրցակցել Վրաստանի հետ և դուրս կմնա նշյալ գործընթացներից», - նշվում է փաստաթղթում:
Միջոցառման իրականացման համար գնված գույքը (առկայության դեպքում) որպես սեփա¬կանություն կհանձնվի պետա¬կան մարմնին կամ վերջինիս կողմից նշված այլ պետական կազմակերպությանը:
Միջո¬ցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո Կազմակեր¬պու¬թյունը, միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի 24,381.0 հազար դրամ՝ որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։
Snoop Dogg-ի համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։-0-