Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սոցիալական նշանակության դեղորայքն ավելի մատչելի կդառնա բնակչության համար. Հայաստանի առողջապահության նախարար

01.08.2014, 15:23
Ազգային ժողովի դիտարկմանը ներկայացված «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների նախապատրաստվող օրինագիծը սոցիալական նշանակության դեղորայքի գնագոյացման զսպող մեխանիզմների մշակում է նախատեսում, ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Սոցիալական նշանակության դեղորայքն ավելի մատչելի կդառնա բնակչության համար. Հայաստանի առողջապահության նախարար
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի դիտարկմանը ներկայացված «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների և լրացումների նախապատրաստվող օրինագիծը սոցիալական նշանակության դեղորայքի գնագոյացման զսպող մեխանիզմների մշակում է նախատեսում, ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Այդ օրենքն այն եզակի օրենքներից է, որն ընդհանրապես չի վերանայվել վերջին մի քանի տարիներին, մինչդեռ գոյություն ունի սոցիալական նշանակության դեղորայքային խումբ, որի գնային քաղաքականությունը պետք է կարգավորել և գնագոյացման զսպող մեխանիզմներ կիրառել»,– ուրբաթ նախարարի պաշտոնը ստանձնելու 100 օրվա աշխատանքի արդյունքների ամփոփման ժամանակ ասաց Մուրադյանը։

Ըստ նրա, Հայաստանում բնակչության որոշակի շերտերի համար ոչ մատչելի դեղորայքային խմբերի առկայության խնդիրն արդիական է դրանց բարձր գնի պատճառով, և այդ խնդրի լուծումը նախատեսված է կառավարության նոր ծրագրով։

Մուրադյանի խոսքով` միաժամանակ, պետք է խուսափել շահերի բախումից և շուկայի զարգացման վրա այդ գործընթացի ազդեցությունից։

Ըստ նրա, առաջիկա ամիսներին նոր օրինագիծը կներկայացվի խորհրդարանի դիտարկմանը, և նշված մեխանիզմները կսկսեն գործել դրանց հաստատումից անմիջապես հետո։ -0-