Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

05.04.2019, 10:27
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել։
 «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանին։

Նա հաստատեց տեղեկությունը, նշելով, որ բոլոր մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները նախօրեին տեղեկություն էին տարածել Դավիթ Ղազարյանին ձերբակալելու, ինչպես նաև ընկերությունում ստուգումների անցկացման վերաբերյալ։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -0-