Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
-10

Վլադիմիր Սպիվակովը Երևանում երեք համերգ կունենա` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին

08.04.2015, 11:57
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, համերգներ կունենա Հայաստանում` նվիրված 1915 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, նշվում է Facebook սոցցանցի Top Concert էջում։
Վլադիմիր Սպիվակովը Երևանում երեք համերգ կունենա` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, համերգներ կունենա Հայաստանում` նվիրված 1915 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, նշվում է Facebook սոցցանցի Top Concert էջում։

Համերգները տեղի կունենան Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Ապրիլի 14–ին կհնչեն  №12 Լյա մաժոր կոնցերտը` նվագախմբի և դաշնամուրի համար և Մոցարտի «Ռեքվիեմը», ապրիլի 15–ին` Վերդիի, Մոցարտի, Բելինիի, Դոնիցետիի և Պուչինիի ստեղծագործությունները։ Ապրիլի 16–ին կներկայացվի «Մեծ քաղաքի լույսերը» Չապլինի ժամը մուլտիմեդիոն նախագիծը։–0–