Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` ձուն թանկացել է. թերթ
26.02.2013,
11:24
Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն թանկացել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն թանկացել է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հոդվածում նշվում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խիստ վերահսկողություն է սահմանելու ձվի շուկայում։
«Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա»–ի 10 հատանոց տուփը նախկին 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, «Արզնի թռչնաֆաբրիկա»–ի արտադրած ձուն 64 դրամի փոխարեն վաճառվում է 66 դրամով «Երևանի թռչնաֆաբրիկա»–ի 30 հատանոց տուփով ձուն 1860-ի փոխարեն` 1820 դրամով, «Արաքս թռչնաֆաբրիկա»–ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ։
Երեկ ՏՄՊՊՀ–ն որոշում է կայացրել, ըստ որի` շուկայում գործող արտադրողներից օրական կպահանջի տեղեկատվություն` արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, բացթողնման գների մասին, ինչպես նաև կպահանջի ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ։-0-