Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Սյունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրությունը

25.08.2025, 11:44
Որոշ մթերքներ չեն համապատասխանել նորմերին
Սյունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։ 

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների «Պանիր «Լոռի»», «Պանիր «Չանախ»» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Ի մասնավորի՝

• պանիր «Լոռի» և պանիր «Չանախ» (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, 

• «Մածուն» (արտ․՝ 14․08․2025) (1 կգ) արտադրատեսակը բորբոսասնկեր ցուցանիշով։ 

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: