Տասը և ավելի քաղաքացիներ գրանցված են Հայաստանում 12 հազար հասցեներով. ոստիկանություն
30.04.2013,
16:40
Հայաստանում գոյություն ունի ավելի քան 12 հազար հասցե, որտեղ գրանցված է տասը և ավելի մարդ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գոյություն ունի ավելի քան 12 հազար հասցե, որտեղ գրանցված է տասը և ավելի մարդ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը։
«Մի քանի ամիս առաջ ոստիկանության աշխատակիցներն այցելեցին բոլոր այդ հասցեները և բացատրական աշխատանքներ տարան այդ բնակելի տարածքների սեփականատերերի հետ, որպեսզի գրանցումից հանեն այն մարդկանց, ովքեր տվյալ անշարժ գույքի սեփականության իրավունք չունեն»,– ասաց Քոչարյանը։
Ըստ նրա` այդ բացատրական աշխատանքների արդյունքում հաշվառումից հանվեց ավելի քան 3300 մարդ։
Վարչության պետն ավելացրեց, որ օրենքը չի սահմանափակում որևէ տեղում գրանցվող մարդկանց քանակը, այդ պատճառով դրանց սեփականատերերը, ելնելով տարբեր նկատառումներից, կարող են իրենց բնակելի տարածքում 10, 20 կամ 30 մարդ գրանցել, և անձնագրերի և վիզաների բաժինը չի կարող խոչընդոտել քաղաքացիների կողմից իրենց իրաովունքները գրանցելու հարցում։
Նա ավելացրեց, որ գրանցման տեղը քաղաքացիների բնակության վայրի պարտադիր տեղը չէ, սակայն դա այն հասցեն է, որով իրականացվում են քաղաքացիների իրավաբանական պարտավորություններն ու իրավունքները, այդ թվում` քվեարկության իրավունքը։
«Շատ բնակիչներ սեփական ցանկությամբ դիմում են անձնագրերի և վիզաների վարչություն, որպեսզի դուրս գան գրանցումից, և նրանց տվյալները հաշվի չեն առնվի մայիսի 5–ին կայանալիք Ավագանու ընտրությունների ժամանակ»,– ամփոփեց անձնագրերի և վիզաների վարչության պետը։ –0–