Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

«Տաշիր» հիմնադրամը Երևանի Իսահակյանի անվան գրադարանին նվիրաբերել է 25 նորագույն համակարգիչ

05.10.2012, 17:31
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին 25 նորագույն համակարգիչ նվիրաբերեց գրադարանի աշխատողների մասնագիտական տոնի` «Գրադարանավարի օրվա»  կապակցությամբ, որ տոնվում է հոկտեմբերի 7–ին, հաղորդում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Տաշիր» հիմնադրամը Երևանի Իսահակյանի անվան գրադարանին նվիրաբերել է 25 նորագույն համակարգիչ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին 25 նորագույն համակարգիչ նվիրաբերեց գրադարանի աշխատողների մասնագիտական տոնի` «Գրադարանավարի օրվա»  կապակցությամբ, որ տոնվում է հոկտեմբերի 7–ին, հաղորդում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական  գրադարանի առաջնային խնդիրներից  մեկը համարվում է Երևան քաղաքի ազգաբնակչության, նաև այլ տարածաշրջանների` Երևանում սովորող և աշխատող քաղաքացիների համար  անվճար   արագ և մատչելի   գրադարանային տեղեկատվություն  տրամադրելը  և  այդ նպատակով մինչև  տարեվերջ   ծրագրել է  ստեղծել Երևան քաղաքի տարբեր մասերում  գործող  գրադարանների  միասնական  էլեկտրոնային ավտոմատացված ցանց` ֆոնդերի միասնական  օգտագործման  համակարգով»,– ասվում է Հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս նախաձեռնությունը ևս  «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գործունեության հավատամքի շրջանակներում է, այն է՝ աջակցել թե կոնկրետ գրադարանին, թե ընթերցողներին, թե պետությանը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1999թ.–ին` «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։

Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են մանկատների և մանկական կրթական հաստատությունների աջակցությունը, մանկական սպորտի զարգացման աջակցումը, բուժհաստատությունների օգնությունը և առողջապահության համակարգի զարգացման մասնակցությունը, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, մարզական կազմակերպությունների հովանավորումը։ –0–