Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Մարտի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին շաբաթը 6 օր կաշխատի

27.02.2014, 14:24
«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կաշխատի շաբաթը 6 օր ժամը 10:00-ից 18:00-ը, հայտնում են ճոպանուղու մամուլի ծառայությունից:
Մարտի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին շաբաթը 6 օր կաշխատի
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կաշխատի շաբաթը 6 օր ժամը 10:00-ից 18:00-ը, հայտնում են ճոպանուղու մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «ՏաԹևերն» աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հաջորդող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:   
 
«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևերը» գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:  

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղևորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ:-0-