Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Թերթը հայտնում է Հայաստանում դեղորայքի թանկացման մասին

17.11.2017, 12:34
Հայաստանում վերջին ամիսներին թանկացել է կարագն ու մսամթերքը։
Թերթը հայտնում է Հայաստանում դեղորայքի թանկացման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում վերջին ամիսներին թանկացել է կարագն ու մսամթերքը։

Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը, դրանց զուգահեռ թանկացել է նաև դեղորայքը:

ՀՀ ազ­գային վիճակագրական ծառայությու­նից թերթին հայտնել են, որ տարեսկզբի համեմատ հանրապետու­թյան առողջապահական համակար­գում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 0.1 տոկոս:

Օրինակ, նշում է պարբերականը, դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավո­րումները թանկացել են 0.2 տոկոսով:

Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով:

«Մասնա­գետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմա­նավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմ­նականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում ան­հասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում»,-գրում է թերթը: -0-