Տոներից առաջ մսամթերքի շուկայում միայն խոզի ազդրամիսի գինը կբարձրանա. Գյուղատնտեսության նախարարություն
13.12.2012,
13:55
Նոր տարվա նախաշեմին մսի գների աճ չի լինի, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր տարվա նախաշեմին մսի գների աճ չի լինի, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Ըստ նրա, բացառություն կարող են կազմել խոզի ազդրամսի գները (Հայաստանում ամանորի սեղանի ավանդական ճաշատեսակ), որը կարող է թանկանալ 8-10 տոկոսով:
Հովհաննիսյանը նշեց, որ շուկայում մսամթերքի գների կայունությունը կապված է մսի արտադրության բարձր ծավալների հետ:
«Դեռ տարեսկզբին մենք լուրջ հաջողություններ գրանցեցինք: 2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ մեզ մոտ արդեն 28 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 60 հազար գլուխ ոչխար և այծ էր իրացվել: Դա աննախադեպ ցուցանիշ է վերջին 30-40 տարիների ընթացքում: Այդ ցուցանիշով մենք առաջ ենք անցել ԱՊՀ բոլոր երկրներից»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում դա մսամթերքի գների զգալի նվազման հանգեցրեց:
«Եթե ամռանը ոչխարի գինը հասնում էր 3500 դրամի, ապա այժմ այն կազմում է 2400-2500 դրամ: Տավարի մսի գները նվազել են՝ 2600-2700-ից հասնելով 2400-2500 դրամի, իսկ խոզինը՝ 3500-ից մինչև 3000 դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել՝ խոզի ազդրամիսը փոխարինելով ոչխարի մսով:
Ըստ նրա, մսի իրացման ամենամեծ ծավալները՝ 45 տոկոս, հիմնականում բաժին է ընկնում տարվա վերջին երեք ամիսներին:
Բացի այդ, Հովհաննիսյանն ավելացրեց, որ չի բացառվում նաև 4-5 տոկոս գների աճ կաթնամթերքի շուկայում:
«Կաթի գնման գները սեզոնային բնույթ են կրում: Սովորաբար դեկտեմբերին և հունվարին արտադրության ծավալները նվազում են գրեթե չորս անգամ՝ 70 հազար տոննայից հասնելով 17-18 հազար տոննայի և այդ ժամանակահատվածում կաթը գնում են ամենաբարձր գներով»,- ասաց վարչության պետը: -0-