Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Թորոսյանը հայտնել է ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինված երկրորդ պացիենտի մասին

21.03.2020, 21:40
Թորոսյանը հայտնել է ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինված երկրորդ պացիենտի մասին
Թորոսյանը հայտնել է ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինված երկրորդ պացիենտի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ-ում դուրս է գրվում կորոնավիրուսից հետո ապաքինված երկրորդ պացիենտը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել: Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար»,- հայտնել է Թորոսյանը: :

Նախարարը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները:

Այս պահի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 160,  արդեն կա 2 առողջացած: 

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։–0–