Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Թորոսյանը նոր տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին

26.03.2020, 00:20
Թորոսյանը նոր տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին
Թորոսյանը նոր տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություններ է հայտնել թոքաբորբով հիվանդների մասին:

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր»,- գրել է նախարարն իր Facebook-յան էջում:

Նա նշել է նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–