«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտարարել է դեպի ՀՀ կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին
01.10.2025,
11:03
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. «Թուրքական ավիաուղիները» (THY) հայտարարել է դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TRT Haber-ին,որն էլ իր հերթին հղում է արել «Թուրքական ավիաուղիներ»-ին։
«Թուրքական ավիաուղիներ»-ը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հանրային տեղեկատվական հարթակում։
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները: