Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացնում է Երևան-Սևան ճանապարհահատվածի հսկողությունը
18.07.2014,
14:43
Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացնում է Երևան-Սևան ճանապարհահատվածի հսկողությունը, նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացնում է Երևան-Սևան ճանապարհահատվածի հսկողությունը, նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սևանա լիճ, և հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթևեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով` Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:-0-