Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Ուլտրաձայնային սենսորներով խելացի խաչմերուկ է հայտնվել Երևանում

23.03.2018, 11:21
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է առանց խցանումների երթևեկություն ապահովելու ծրագիրը։
Ուլտրաձայնային սենսորներով խելացի խաչմերուկ է հայտնվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է առանց խցանումների երթևեկություն ապահովելու ծրագիրը։

Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հերթական նորամուծություն է ներդրվել երևանյան խաչմերուկներից մեկում։

Արդեն մի քանի օր է՝ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, և դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է։

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի:

Հաղորդման մեջ նշվում է, որ սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է, որտեղ խցանումները բացառված են։ 

Ուլտրաձայնային սենսորները նորույթ են ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ Պետք է նշել, որ դրանք արտադրվում են Հայաստանում։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ։ -0-