Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Ունենք 16 հաստատություն, որ զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

02.04.2020, 12:34
Ունենք 16 հաստատություն, որ զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
Ունենք 16 հաստատություն, որ զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կզբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։  

Նա նշեց, որ կորոնավիրուսի դեպքերն այսօր շատացել են, արձանագրվել է 92 նոր դեպք և մեծ մասը կարանտինում են, կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։ 

«Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն և հիմա Հայաստանում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ Որոշում է կայացվել և Հայաստանում ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պետք է նույնպես զբաղվի այս գործով։ Օրվա ընթաքում այն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բուժհիմնարկներ», – ասաց Թորոսյանը:

Նախարարը նաև նշեց, որ հիվանդության ավելի թեթև ընթացքով մնացած հիվանդները կտեղափոխվեն այլ վայրերում, այդ թվում` հյուրանոցային ֆոնդում, ինչպես որոշվել էր նախորդ նիստի ժամանակ։

Նշենք, որ ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 4 մարդ։–0–