Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ուսումնա-արտադրական բազա կստեղծվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում

10.07.2014, 17:04
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց որպես համաֆինանսավորում 40 մլն դրամ ուղղել Ստեփանակերտում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի ուսումնա-արտադրական բազայի ստեղծմանը։
Ուսումնա-արտադրական բազա կստեղծվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց որպես համաֆինանսավորում 40 մլն դրամ ուղղել Ստեփանակերտում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի ուսումնա-արտադրական բազայի ստեղծմանը։

Ինչպես հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, միջոցները կուղղվեն համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի օժանդակությանն ու հետագա զարգացմանը։

«Տրամադրած միջոցներով կստեղծվի ուսումնա-արտադրական և փորձարարական բազա, որը թույլ կտա խթանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության զարգացումը, ապահովել երիտասարդ կադրերի պատրաստումը»,– ասաց Աշոտյանը։ ($1 – 407,42 դրամ)։ –0—