Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Վան» ռադիոկայանը հուլիսի 24–ից անվճար կտեղափոխի Երևանի բնակիչներին

23.07.2013, 16:14
«Վան» ռադիոկայանը հուլիսի 24–ին միկրոավտոբուս կգործարկի` Երևանի բնակիչների ամենօրյա անվճար տեղափոխման համար, տեղեկացվում է ռադիոկայանի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
«Վան» ռադիոկայանը հուլիսի 24–ից անվճար կտեղափոխի Երևանի բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Վան» ռադիոկայանը հուլիսի 24–ին միկրոավտոբուս կգործարկի` Երևանի բնակիչների ամենօրյա անվճար տեղափոխման համար, տեղեկացվում է ռադիոկայանի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Տեղեկատվության համաձայն` «Ռադիո Վան» լոգոյով միկրոավտոբուսն ամեն օր առավոտյան ժամը իննին Գայի արձանի (Նոր Նորք վարչական շրջան) մոտից կուղևորվի դեպի «Ռոսիա սիթի կենտրոն» (նախկին «Ռոսիա» կինոթատրոն)` Աբովյան (Կենտրոն վարչական շրջան)  և Խանջյան փողոցներով։ Վերջնակետը` նախկին «Ռոսիա» կինոթատրոն, որտեղից միկրոավտոբուսը հակառակ ուղղությամբ կուղևորվի ժամը 18.00–ին։

«Ճանապարհի ողջ ընթացքում ուղևորները կարող են շփվել ռադիոկայանի ուղիղ եթերում և երաժշտություն լսել»,– տեղեկացվում է էջում։
Հուլիսի 20–ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 100 դրամից մինչև 150 դրամ Երևանում դժգոհության բուռն ալիք է բարձրացրել։ Բողոքի ակցիան անցնում է «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։

Զուգահեռ Free car ակցիային մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Free car–ի մասնակիցները երևանցիներին սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ։ Բացի այդ, հասարակական ակտիվիստները նոր գները չվճարելու կոչով թռուցիկներ են բաժանում։

Հուլիսի 20–ից Երևանի քաղաքացիների համար ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը դարձել է 150 դրամ նախկին 100–ի փոխարեն։ Մետրոյի ուղեվարձը մնացել է անփոփոխ` 100 դրամ։ -0-