Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Վարչապետի որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել

16.01.2020, 12:30
Վարչապետը ՊԵԿ գլխավոր քարտուղար է նշանակել
Վարչապետի որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար, այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Էդգար Գևորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասվում է որոշման մեջ:-0-