Վարչապետը հայտնեց Թեղուտի պոչամբարի պատվարի հուսալիության հավելյալ փորձաքննության մասին
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացված մամուլի ասուլիսում հայտնեց, որ կատարել է տված խոստումը։
«Հուլիսի սկզբից Թեղուտի հանքավայրը կրկին սկսել է շահագործվել` աշխատանք ապահովելով մասնագետների համար։ Պատվիրվել է պոչամբարի ամբարտակի պատերի հուսալիության լրացուցիչ փորձաքննություն։ Այս պահին այնտեղ աշխատում է 940 աշխատող։ Առաջիկայում ևս 40 մարդ կընդունվի աշխատանքի»,– ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ նա խոստացել է, որ Թեղուտի հանքավայրը կրկին կսկսի շահագործվել, իսկ մարդիկ աշխատանք կստանան։
Սեպտեմբերի 12–ին նա ներկայացրել է Թեղուտի վերաբերյալ իր պատկերացումները։ «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ, որ Թեղուտի հանքավայրի պոչամբարի ամբարտակը փլուզման եզրին է, և դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետեւ հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել»,– գրել է Փաշինյանն իր Facebook–ում։ -0-